Network Nation

Dr. Hayk Vardanyan

Network Nation is a Podcast about Armenian Projects worldwide aiming to improve the situation after the war and contribute to Armenia's development. Dr. Hayk Vardanyan, an IT specialist with a scientific background, interviews the representatives of these projects to understand what they do and how interested people can join them.

All Episodes

📌 Պատրաստ է Network Nation Podcast-ի 32-րդ էպիզոդը։ Հայկ Վարդանյանի հյուրն այս անգամ 16-ամյա Արգամ Ամիրաղյանն է, ով ProtoLab ստարտափի հիմնադիրներից է։🎙 16-ամյա Արգամը սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից է, Արմաթ ինժեներական լաբորատորիայի սան։ Ընկերների հետ հիմնադրել է ProtoLab ստարտափը, որը զբաղվում է 3D դիզայնի և մոդելավորման, 3D տպագրության, թվային ճարտարապետության և այլ ծառայությունների մատուցմամբ։ 🇦🇲 Վստահեցնում ենք, որ էպիզոդը արժանի է բոլորիս ուշադրությանը, իսկ տղաները՝ մեր աջակցությանն ու խրախուսանքին։ Արգամի օրինակն է, որ ևս մեկ անգամ ապացուցում է․ Հայաստանն ունի ոտքի կանգնելու և մեծ թափով զարգանալու հնարավորություն։ Իսկ դրան հասնելու համար բոլորս պետք է գործենք հենց այսօր և հնարավորությունների սահմանում օգնենք այն անհատներին կամ խմբերին, որոնք զբաղված են կարևոր նախագծերով։ ProtoLabhttps://www.facebook.com/ProtoLab.Noyhttps://protolab.am/Էպիզոդը կարող եք լսել🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ Network Nation Podcast | Linktree🎧 հետևյալ կայքերում.Armenian Projects | Network Nation PodcastNetwork Nationկամ ցանկացած այլ podcast հավելվածներով։#NetworkNationPodcast #ArmenianPodcast #ArmenianProjects #ProtoLab

Nov 25

36 min 36 sec

🎙 Network Nation Podcast-ի 31-րդ էպիզոդում Հայկ Վարդանյանի հյուրն է Ավետիք Քերոբյանը, ով հանդիսանում է «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Ավետիքի հետ զրույցը ծավալվել է հիմնադրամի իրականացրած գործունեության, Հայաստանում դրոնաշինության և տեխնոլոգիական ոլորտի շուրջ։📌 Հիմնադրամը ներկայումս զբաղված է Վանաձորում կրթական հաստատության և հարակից Լեռնապատ գյուղում ԱԹՍ առաջին օդանավակայանի հիմնադրմամբ։ Օդանավակայնը, բացի բուն թռիչքների համար նախատեսված լինելը, իրենից ներկայացնելու է նաև փորձագիտական կենտրոն, որտեղ կատարվելու են հետազոտություններ կապված ԱԹՍ-ների նախագծման և շահագործման հետ։🔗 Օդանավակայանի, ոլորտում Հայաստանի պոտենցիալի մասին ավելին կարող եք իմանալ՝ լսելով այս էպիզոդը։Network Nation Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ Network Nation Podcast | Linktree🎧 հետևյալ կայքերում.Armenian Projects | Network Nation PodcastNetwork Nationկամ ցանկացած այլ podcast հավելվածներով։#NetworkNationPodcast #ArmenianProjects #ArmenianPodcast #KVfoundation #UAV

Nov 14

1 hr 1 min

🎙 Network Nation Podcast-ի 30-րդ էպիզոդի հյուրն է Նարինե Էմջյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Նարինեն զբաղվում է պետական դրամաշնորհների խորհրդատվությամբ․ օգնում է տեղական start-up-ներին ստանալ պետական դրամաշնորհներ։📌 Հեղինակային Hye Tech Minds փոդքասթում Նարինեն ներկայացնում է տեղեկատվական ոլորտի հայկական ստարտափները՝ ամբողջ աշխարհից։ Գաղափարն առաջացել է հենց հայերի հետ շփումների արդյունքում։ Փոդքասթի նպատակն է ինչպես բացահայտել նման ստարտափները, այնպես էլ ներդրողներին և հիմնադիրներին կապել միմյանց։👉 Նախագծի և նպատակների մասին առավել մանրամասն իմացե՛ք՝ լսելով ամբողջական էպիզոդը․HyeTech Minds Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.Apple Podcast Google Podcasts SpotifyWebsite https://hyetechminds.com/Instagram https://www.instagram.com/hyetechminds/Twitter https://twitter.com/hyetechmindsFacebook https://www.facebook.com/hyetechmindsLinkedIn https://www.linkedin.com/company/hyetechmindsNetwork Nation Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ Network Nation Podcast | Linktree🎧 հետևյալ կայքերում.Armenian Projects | Network Nation PodcastNetwork Nationկամ ցանկացած այլ podcast հավելվածներով։#NetworkNationPodcast #ArmenianProjects #ArmenianPodcast #HyeTechMinds

Nov 2

42 min 52 sec

🔥 Network Nation-ի 29-րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը հյուրընկալել է գերմանական Դեգենդորֆի համալսարանի պրոֆեսոր, թվային առողջապահության ոլորտի փորձագետ Գեորգի Չալտիկյանին, ում հետ զրուցել է հայության համար շատ կարևոր նախագծի՝ Armenian Digital Health Cluster-ի մասին։ 🎙 Որպեսզի ավելի լավ պատկերացնենք այս ոլորտի կարևորությունը, նշենք, որ այն կարող է լինել ամենամեծ ինդուստրիաներից մեկը։ Երբ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկին հարցրել են, թե Apple-ն ինչ ընկերություն է լինելու ապագայում, նա նշել է, որ թվային առողջապահության։ Փոդքասթի ընթացքում Գեորգին մանրամասն պատմում է ինչպես թվային առողջապահության ոլորտի, այնպես էլ իրենց նախաձեռնության և դրա նպատակների մասին։ 🌐 Նախագծով հետաքրրքված մարդիկ կարող են կապ հաստատել հետևյալ կոնտակտներով․https://www.facebook.com/gchaltikyanhttps://de.linkedin.com/in/gchaltikyanhttps://www.facebook.com/armtelemedNetwork Nation Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ https://linktr.ee/Network_Nation🎧 հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածներով։#NetworkNationPodcast #ArmenianProjects #ArmenianPodcast #DigitalHealth #DigitalHealthArmenia 

Oct 22

1 hr 9 min

🎙 Network Nation Podcast-ի շրջանակներում Հայկ Վարդանյանը իր հյուրի՝ Դոնարա Ջաղինյանի հետ բացահայտել է հերթական համահայկական, ցանցային նախագիծը՝ I-AM.AM հարթակը։💵 I-AM.AM-ը բիզնես հարթակ է, որը մեկ դոլարի շուրջ է համախմբում ողջ աշխարհում հայերի կողմից հիմնադրված և կառավարվող բիզնեսները, ծառայություններ մատուցող ընկերությունները։🎧 Հարթակը նպաստում է գրանցված բիզնեսների, ընկերությունների ճանաչելիությանը, ինչպես նաև հոսք է ուղում հենց իրենց կայքեր՝ այդպիսով նաև նպաստելով Google-ում որոնման ժամանակ կայքերի դիրքերի բարձրացմանը։👉 Նախագծի և նպատակների մասին առավել մանրամասն իմացե՛ք՝ լսելով ամբողջական էպիզոդը․Network Nation Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ https://linktr.ee/Network_Nation🎧 հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածներով։

Oct 11

35 min 34 sec

🔥 Network Nation Podcast-ի 27-րդ էպիզոդի հյուրն է Արեգ Աբրահամյանը, ով «Զարթնիր» նախագծի հիմնադիրն է։ 2017 թվականից սկսած նախագիծն ստեղծում է ինտերակտիվ ընթերցանության խմբակներ Հայաստանի և Արացախի դպրոցներում։ 📚 «Զարթնիր»-ը գնում և դպրոցներ է ուղարկում գրքեր, որոնք հետագայում տրամադրվում են այլ դպրոցների, այլ կերպ ասած՝ տեղի է ունենում գրքերի փոխանակում դպրոցների միջև։ Ընթերցանության խմբակներում մասնակիցները կարդում ենք գրքերը, կազմակերպում քննարկումներ, բանավեճեր։ ✊ Նախագծի առաքելությունն է վերակենդանացնել ընթերցող Հայաստանը, որն ապագայում կհանգեցնի երկրի տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: Նախագծի կայքը՝ zartnir.am, ցանկության դեպքում նախագծին ֆինանսապես կարող եք աջակցել՝ անցնելով հղմամբ․ https://www.patreon.com/zartnirNetwork Nation Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ https://linktr.ee/Network_Nation🎧 հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածներով։#NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast #Zartnir

Oct 2

58 min 36 sec

🔥 26-րդ էպիզոդի հյուրը՝ Արշակ Կարապետյանը ներկայացնում է Nation In Action նախագիծը, որը ոչ-ֆորմալ կրթական, ձեռնարկատիրական և մասնագիտական զարգացման հարթակ է երիտասարդների համար։ Էպիզոդի ամբողջական տարբերակը լսեք մեր կայքում․ https://cutt.ly/JEkpk2s⚡ Nation In Action-ի առաջին և մեծ ծրագրերից է CaseKey-ն, որն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բիզնես խնդիրների լուծման մրցույթ։ Մրցույթի 300 դիմորդներից ընտրվել են 115-ը, որոնք ձևավորել են խմբեր և մենթոների հետ իրականացնում են աշխատանքներ։ Մրցույթի վերջնական փուլում խմբերն ունենալու են իրական բիզնես խնդիր՝ տրված հայկական որևէ կազմակերպության կողմից։ Արդեն նոյեմբերին տեղի է ունենալու գլխավոր մրցույթը, որի ընթացքում կորոշվի հաղթող թիմը։ 🎯 Nation In Action-ի առաջնային նպատակներից է ստեղծել միջավայր, որտեղ լինելով կարող ես սովորել, կիսել գիտելիքներդ, ստանալ փորձ և մոտիվացիա։ Կարևոր է նաև ընդգծել, որ թիմը հետամուտ է եղել բացահայտել մեծ պոտենցիալ ունեցող ուսանողական թիմերի, որոնց կպատրաստի միջազգային մրցույթներում մասնակցելու։ Network Nation Podcast-ը կարող եք լսել նաև հետևյալ հավելվածներով.🎧 Spotify, Apple Podcasts, Google Podcasts հավելվածներով՝ անցնելով հղմամբ․ https://linktr.ee/Network_Nation🎧 հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածներով։#NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast #NationInAction #CaseKey

Sep 22

54 min 33 sec

🔥 Network Nation Podcast-ի 25-րդ էպիզոդի հյուրն է Գևորգ Պողոսյանը, ով առաջին անգամ հենց մեր հարթակում մանրամասն ներկայացնում է reArmenia նախագիծը, որի համահիմնադիրներից է ինքը։ Պոդքաստի վիդեոտարբերակը կարող եք դիտել մեր YouTube ալիքում․ 🎙 Մասնագիտությամբ նկարիչ Գևորգը Իդրամ վճարային համակարգի հիմնադիրն է և The Crowdfunding Forumla-ի համահիմնադիրներից մեկը։ Պատերազմից հետո, երբ շատերիս մոտ առաջացան նոր գաղափարներ՝ մեր երկրին օգտակար լինելու համար, Գևորգը գաղափարակիցների հետ հիմնադրեց reArmenia նախագիծը։ reArmenia-ն համագործակցության և ֆինանսավորման հարթակ է, որը մեկ տեղում հավաքելու է հայկական բոլոր նախագծերը, որոնք այս կամ այն կերպ ունեն աջակցության կարիք. մենթորներ, ֆինանս, գործընկերներ և այլն։ 📌 Ստացվում է, որ նախագիծը լուծում է նաև համապատասխանեցման (matching) հարցեր․ նախագծերի հեղինակներին և հետաքրքրված մարդկանց կապում է իրար հետ։ reArmenia-ն համահայկական ցանցի հրաշալի օրինակ է և այն բոլորինս է։ Ինչպես նշում է Գևորգը էպիզոդի ընթացքում՝ նախագիծը յուրաքանչյուր հայինն է։ Վստահ ենք, որ այն մեծ հաջողություններ է ունենալու և դրական փոփոխություններ է բերելու բոլորիս կյանքում։ Նախագիծը շուտով կթողարկվի, մանրամասների համար հետևեք կայքին․ reArmeniahttps://www.rearmenia.com/Contacts: info@rearmenia.comgevorg@rearmenia.comVideo: https://youtu.be/0o5b7Y0VfnU ----Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ հավելվածներով.🎧 Spotify:https://cutt.ly/bvCs3RD🎧 Apple Podcasts:https://cutt.ly/TvCsMdn🎧 Google Podcasts:https://cutt.ly/4vCsFw7🎧 հետևյալ կայքում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook էջին և Youtube ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcastYoutube: https://www.youtube.com/NetworkNationPodcastArtwork Designer. Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Soundhttps://www.epidemicsound.com/referral/smk6q#NetworkNationPodcast #ArmenianProjects #reArmenia #reBuildArmenia #ArmenianPodcast

Sep 11

1 hr 9 min

Network Nation Podcast-ի 24-րդ էպիզոդում հյուրընկալվել է Հայկ Բագրատյանցը, ով OQNI ՀԿ-ի հիմնադիրներից է։ OQNI պրոթեզավորման նորարական էկոհամակարգի նպատակն է ստեղծել արհեստական բանականությամբ աշխատող պրոթեզավորման ամբողջական ցիկլ։ Պրոթեզներն արտադրվելու և տեղադրվելու են Հայաստանում՝ նախ օգնելով պատերազմին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած, այնուհետև՝ այլ անձանց։ Podcast-ի ընթացքում Հայկը պատմում է, թե ինչպես մեկնարկեց նախագիծը, ինչպես ինքը վերդարձավ Հայաստան և թիմում ներգրավեց Հայաստանից և սփյուռքից մասնագետներ, ինչ նպատակներ ունի նախագիծը և այժմ որ փուլում է գտնվում։ Թիմը նպատակ ունի արտադրել դիզայներական պրոթեզային ծածկոցներ և մեխանիկական պրոտեզներ, իսկ հետագայում՝ նաև բիոնիկ էլեկտրական պրոթեզներ։Video trailer: https://youtu.be/ZsA8hibAN8wOQNIhttps://www.oqni.org/https://www.facebook.com/oqniorghttps://www.linkedin.com/company/oqni/----Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ հավելվածներով.🎧 Spotify:https://cutt.ly/bvCs3RD🎧 Apple Podcasts:https://cutt.ly/TvCsMdn🎧 Google Podcasts:https://cutt.ly/4vCsFw7🎧 հետևյալ կայքում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook էջին և Youtube ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcastYoutube: https://www.youtube.com/NetworkNationPodcastArtwork Designer. Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Soundhttp

Sep 1

42 min 27 sec

Network Nation Podcast-ի 23-րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Հայաստանում AIP Tech լաբորատորիայի համահիմնադիր Մարինա Աղայանի հետ։Լաբորատորիան հիմնադրվել է 2020 թվականի սկզբում։ Մարինան դեռ այդ ժամանակ գտնվում էր Էստոնիայում՝ հեռակա կատարելով աշխատանքները։ Սակայն պատերազմը փոխում է նրա պլաններն ու բերում Հայաստան։ Մարինան և իր թիմը, որի անդամների մի մասը բնակվում են Էստոնիայում, մոդելավորում և տպում են ոչ ստանդարտ իմպլանտներ, որոնք նախատեսված են հատուկ բարդության ոսկրային վնասվածքների համար։ Աշխատանքի ամբողջ ընթացքը՝ իմպլանտների մոդելավորումից մինչև տեղադրում, կատարվում է թիմի անմիջական մասնակցությամբ։ Նման ձևով մի շարք վիրահատություններ արդեն տեղի են ունեցել։ https://aiptech.org/https://www.facebook.com/AIP-Tech-101770951532844----Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ հավելվածներով.🎧 Spotify:https://cutt.ly/bvCs3RD 🎧 Apple Podcasts:https://cutt.ly/TvCsMdn🎧 Google Podcasts:https://cutt.ly/4vCsFw7🎧 հետևյալ կայքում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast հավելվածներով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook էջին և Youtube ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNatio...Youtube: https://www.youtube.com/NetworkNationPodcastArtwork Designer. Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast

Aug 19

56 min 34 sec

Network Nation Podcast-ի 22րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է NPATAK հարթակի համահիմնադիր, Ստոկհոլմի KTH համալսարանի շրջանավարտ, ճարտարապետ Հայկ Շահինյանի հետ։Հայկը և իր ընկերները անում են workshop հայ երիտասարդ ճարտարապետների համար։  Այդ workshop ի ընթացքում արտերկրում աշխատող հայ և արտասահմանցի մասնագետները՝ կազմելով թիմեր հայ ուսանողների հետ, աշխատելու են իրական նախագծերի վրա՝ տրամադրված TUMO Center for Creative Technologies, Children of Armenia Fund (COAF), AGBU Armenia  և IDeA foundation-ի կողմից։ Էպիզոդի ընթացքում խոսել ենք այս  workshop-ի, հայկական աշխատելաոճի, ինչպես նաև Ստոկհոլմի և Երևանի ճարտարապետությունների տարբերությունների մասին։Trailerhttps://youtu.be/-34lm6y_cDUNPATAKhttps://www.facebook.com/NpatakPlatform/NPATAK Architecture Summer Studiohttps://www.facebook.com/events/1438405689864066/-------Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast app-երով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/NetworkNationPodcast-------TrailerArtwork Designer. Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #Npatak #Architecture #ArmenianProjects

Aug 10

44 min 33 sec

Network Nation Podcast-ի 21րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Sprint Crowdfunders' Fund-ի ֆոնդ մենեջեր, Formula VC-ի գործընկեր և SAP Startup Factory by BANA-ի մենթոր և խորհրդատու Կարեն Վարդանյանի հետ։Sprint Crowdfunders' Fund-ը ֆինանսավորում է քրաուդֆանդինգի միջոցով շուկա մտնող ստարտափներին։SAP Startup Factory by BANA-ն ծրագիր է, որը մշակվել է B2B ստարտափներին համար, օգնելով նրանց դուրս գալ միջազգային շուկա:Formula VC ն ներդրումային ֆոնդ է, որի մասին ավելի մանրամասն խոսվել է 14րդ էպիզոդում Գրիգոր Հովհաննիսյանի հետ։Կարենի հետ մասնավորապես խոսել ենք ֆինանսական գործիքների համար Հայաստանում ստեղծված բարենպաստ միջավայրի և միջազգային շուկաներում հայկական ֆոնդերի գրանցած արդյունքների մասին։https://sprintcf.com/https://sap.startupfactory.am/https://formula.vc/-------Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast app-երով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/NetworkNationPodcast-------TrailerArtwork Designer. Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #crowdfunding #Sprint #armenianfund #FormulaVC #SAP #BANA #Accelerator #ArmenianProjects #ArmenianPodcast

Aug 2

57 min 2 sec

Network Nation Podcast-ի 20րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Էկո աղբ և Awesome Nature Armenia նախագծերի համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանի հետ։Էկո Աղբ -ը բնապահպանական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2018 թ. նպատակ ունենալով ազատել Երևանը վերամշակվող թափոնների բեռից և զարգացնել թափոնների վերամշակման մշակույթը Հայաստանում:Awesome Nature Armenia -ն յուրաքանչյուր ամիս 300 000-500 000 ՀՀԴ-ին համարժեք դրամաշնորհ է տրամադրում առանց ավելորդ գլխացավի և թղթավարության, բնության պահպանմանը միտված նախագծերի իրականացման համար։Նախագծերը պետք է լինեն իրատեսական և խթանեն համայնքների զարգացումը։Էկո Աղբhttps://www.facebook.com/ecoaghb/https://ecoaghb.wordpress.com/Awesome Nature Armeniahttps://www.facebook.com/AwesomeNatureArmenia/-------Լսեք Network Nation Podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast app-երով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/networknationpodcast-------TrailerArtwork Designer. Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #EcoWaste #AwesomeNatureArmenia #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast

Jul 20

56 min 56 sec

Network Nation Podcast-ի 19րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է «Մարզերի երեխաները մարզերում» նախագծի համահիմնադիր Մայիս Մարգարյանի հետ:«Մարզերի երեխաները մարզերում» նախագիծը սոցիալ - կրթական ՀԿ է, որի միջոցով մարզերի երեխաները այցերի միջոցով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ։ Ինչպես նաև նախագծի շրջանակներում մարզեցիների համար ստեղծում է բազմոլորտ գիտելիքների ստացման և դրանց միջոցով աշխատանքի ընդունման հնարավարություններ։Նպատակները`նպաստել երեխաների աշխարհայացքի ընդլայնմանն ու կրթամակարդակի բարձրացմանը,նպաստել Հայաստանի զարգացման ապակենտրոնացմանը,օգտագործել Սփյուռքի ներուժն ու ամրապնդել կապերը։Leadership - ի մասին վիդեոն, որի մասին խոսում ենք էպիզոդի ընթացքում.https://youtu.be/hO8MwBZl-VcTrailerhttps://www.youtube.com/watch?v=lYa1Psv1nQUՄարզերի երեխաները մարզերումhttps://www.facebook.com/Children.of.Regionshttps://mem.team/-----Լսեք Network Nation podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքերում.http://haykvardanyan.comhttps://podcast.haykvardanyan.com/կամ ցանկացած այլ podcast app-ով։-----Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և համանուն Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/NetworkNationPodcast-----Trailer Artwork Designer:Էլեն Շահբազյանhttps://www.instagram.com/ellen.shahbazyan/Music: Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #MEM #ՄարզերիԵրեխաներըՄարզերում #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast

Jul 9

1 hr 2 min

Network Nation Podcast-ի 18րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է gg ընկերության տնօրեն Քնարիկ Գրիգորյանի հետ։Սկսելով որպես IT կազմակերպություն, դառնալով ամենահայտնի հավելվածներից և բրենդերից մեկը, gg-ն այժմ բազմաթիվ ծառայություններ է մատուցում Հայաստանում և արտերկրում։Էպիզոդի ընթացքում կիմանաք gg-ի գաղափարախոսության, մատուցվող ծառայությունների և Ստեփանակերտում անցկացվող Tech Week միջոցառման մասին։Trailer: https://youtu.be/ufwxK3Woe0wgghttps://www.facebook.com/ggTaxiiOS apphttps://apple.co/35S0xfWAndroid apphttps://bit.ly/2UsQDia-----Լսեք Network Nation podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքում.http://haykvardanyan.comկամ ցանկացած այլ podcast app-ով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և համանուն Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcATrailer Artwork Designer:Էլեն Շահբազյան https://www.instagram.com/ellen.shahbazyan/Music:Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #NetworkNation #gg #ArmenianProjects #ArmenianPodcast

Jun 28

48 min 43 sec

Network Nation Podcast-ի 17րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է RoboCV, Robomart ստարտափների համահիմնադիր և Գիտուժ նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանի հետ:Տիգրանը պատմել է Ռուսաստանում, ԱՄՆ ում և Հայաստանում իր ծավալած գործունեության, ունեցած դժվարությունների և Գիտուժ նախաձեռնության արձանագրած արդյունքների մասին։RoboCV- ն զբաղվում է պահեստներում և արտադրական օբյեկտներում բեռերի տեղաշարժի ավտոմատացման համակարգեր ստեղծելով։Robomart-ը խանութ է անիվների վրա, որը հնարավորություն է տալիս հաճախորդին կատարել գնումներ ցանկացած պահի, ցանկացած վայրում։Գիտուժը գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնություն է, որի պահանջն է  գիտության ֆինանսավորման կտրուկ ավելացումը Հայաստանում։  Trailerhttps://youtu.be/R7w6ADAXB8ERoboCVhttps://robocv.com/Robomarthttps://robomart.co/Գիտուժhttps://gituzh.am/https://www.facebook.com/gituzh.am-----Լսեք Network Nation podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքում.http://haykvardanyan.comկամ ցանկացած այլ podcast app-ով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և համանուն Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcATrailer Artwork Designer:Էլեն Շահբազյան https://www.instagram.com/ellen.shahbazyan/Music:Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast #RoboCV #Robomart #Gituzh

Jun 16

1 hr 17 min

Network Nation Podcast-ի 16րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Հայ Կամավորների Միության (AVC-Armenian Volunteer Corps.) գործադիր տնօրեն, հայրենադարձ Թանիա Շիշմանյանի հետ։Հայ կամավորների միություն (ՀԿՄ), Հայաստանում գործող կամավորական կազմակերպություն է։ Այն հնարավորություն է ընձեռում անհատներին գալ Հայաստան և իրենց ներդրումն ունենալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում կարճատև կամ երկարատև կամավորական աշխատանքի միջոցով։Էպիզոդի ընթացքում կիմանաք թե ովքեր են Հայաստան եկող կամավորները, ինչով են նրանք զբաղվում, ինչ փորձառություն են ունենում Հայաստանում և այլ հետաքրքիր մանրամասներ այս նախագծի մասին։Trailerhttps://youtu.be/WuBEkQeOt5QArmenian Volunteer Corps (AVC)https://armenianvolunteer.org/https://www.facebook.com/Armenianvolunteer/-----Լսեք Network Nation podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքում.http://haykvardanyan.comկամ ցանկացած այլ podcast app-ով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և համանուն Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcATrailer Artwork Designer:Էլեն Շահբազյան https://www.instagram.com/ellen.shahbazyan/Music:Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast #AVC #ArmenianVolunteerCorps

Jun 4

43 min 38 sec

Network Nation Podcast-ի 15րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է 360 stories-ի հիմնադիր և Awesome Foundation Yerevan-ի համակարգող Ալբերտ Պողոսյանի հետ:Ալբերտը պատմում է իր BuildUp նախագծի մասին, որի նպատակն է Հայաստանում ստեղծել ուսումնական ճամբար (bootcamp) և չորս ամսվա ընթացքում միջին մակարդակի մասնագետներից պատրաստել բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ:Էպիզոդի ընթացքում զրուցակիցները անդրադառնում են նաև Awesome Foundation Yerevan նախագծին, որը յուրաքանչյուր ամիս տրամադրում է $1000 դրամաշնորհ Երևանում արվող հետաքրքիր նախագծերի իրագործման համար։Trailerhttps://www.youtube.com/watch?v=lYa1Psv1nQUBuildUphttps://buildup.am/Awesome Foundation Yerevanhttps://www.awesomefoundation.org/en/chapters/yerevanhttps://www.facebook.com/awesomeEVN360storieshttps://360stories.com/https://www.facebook.com/360storiesԼսեք Network Nation podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7հետևյալ կայքում.http://haykvardanyan.comկամ ցանկացած այլ podcast app-ով։Միացեք Network Nation Podcast-ի Facebook-յան էջին և համանուն Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcATrailer Artwork Designer:Էլեն Շահբազյան https://www.instagram.com/ellen.shahbazyan/Music:Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast #BuildUp #AwesomeFoundationYerevan

May 23

55 min 6 sec

Network Nation Podcast-ի 14րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Business Angel Network of Armenia (BANA)-ի տնօրեն և Formula.VC - գործընկեր Գրիգոր Հովաննիսյանի հետ։BANA-ն և Formula VC-ն հնարավորություն են տալիս ներդրողներին ծանոթանալ և ներդրումներ կատարել հեռանկարային Startup-ների մեջ իրենց գործունեության սկզբնական փուլում։ Trailer:https://youtu.be/-XDymJLz3FwProject:https://bana.am/https://formula.vc/Լսեք Network Nation podcast-ը հետևյալ app-երով.Spotify:https://cutt.ly/bvCs3RDApple Podcasts:https://cutt.ly/TvCsMdnGoogle Podcasts:https://cutt.ly/4vCsFw7Youtube:https://cutt.ly/FvCsZPKYandex Music:https://cutt.ly/OvCdSaSհետևյալ կայքում.http://haykvardanyan.comկամ ցանկացած այլ podcast app-երով։Միացեք Network Nation Podcast-ի FB էջին և Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։Facebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcATrailer Artwork Designer:Էլեն Շահբազյան https://www.instagram.com/ellen.shahbazyan/Music:Epidemic Sound https://www.epidemicsound.com/referral/smk6qf/#NetworkNationPodcast #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast #BANA #FormulaVC

May 13

54 min 48 sec

Network Nation Podcast-ի 13րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Մասաչուսեթս նահանգի Bentley համալսարանի Computer Information Systems ոլորտի պրոֆեսոր Թամարա Բաբայանի հետ իրենց Armenians Forward Together նախագծի մասին։Թամարան և իր թիմը կազմակերպում են ֆորում մեր այն անձանց և կազմակերպությունների համար, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքներն ու գաղափարները ուզում են ներդնեն մեր Հայրենիքի վերականգնման, զարգացման և հզորացման գործում: Ֆորումի ընթացքում մեր հայրենակիցները կկարողանան քննարկել և զարգացնել իրենց նախագծերը, ինչպես նաև ստեղծել նոր համատեղ նախագծեր։Trailer: https://youtu.be/VorUSv9nV48Armenians Forward Together https://armeniansforward.org/ (full information with deadlines and submission forms in English, Armenian and Russian) Facebook: https://www.facebook.com/armeniansforwardtogetherTwitter: https://twitter.com/aftforum​Workshops: https://armeniansforward.org/#workshops​Contact us: https://armeniansforward.org/#contact----Network Nation PodcastFacebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcA#NetworkNationPodcast #ArmeniansForwardTogether #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast

May 5

40 min 21 sec

Network Nation Podcast-ի 12րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է Teach For Armenia նախագծի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի և հավաքագրման ղեկավար Գոռ Նազարյանի հետ։Teach for Armenia-ն հնարավորություն է տալիս դասավանդել հայաստանյան դպրոցներում, ստեղծել Startup -եր այդ համայնքներում և ուղիղ ներդրում ունենալ այդ համայնքների և հետևապես Հայաստանի զարգացման գործում։Կարևեր է նշել, որ Teach for Armenia-ն ամեն տարի մեր հանրությանը տալիս է 100 ից ավել Հայաստանի կրթական համակարգի խնդիրներից քաջատեղյակ շրջանավարտ, որոնք հետագայում անցնելու են պետական աշխատանքի և իրենց որոշումներով իրապես նպաստեն կրթության զարգացմանը Հայաստանում։Էպիզոդի ընթացքում կիմանաք, թե ինչպես ստեղծվեց այս նախագիծը, ինչ փորձառություն են ունենում մասնակիցները և Teach For Armenia-ի հետագա ծրագրերի մասին։Trailer: https://www.youtube.com/watch?v=zpc8E8TOuRk&t=7s&ab_channel=NetworkNationTeach For Armeniahttps://www.teachforarmenia.org/https://www.facebook.com/TeachForArmenia/https://www.linkedin.com/company/teach-for-armenia/----Network Nation PodcastFacebook: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcA#NetworkNationPodcast #TeachForArmenia #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast

E

Apr 23

48 min 16 sec

Network Nation Podcast-ի 11րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է EduArmenia հայկական կրթական հարթակի հիմնադիրներ Լիլիթ Մկրտչյանի և Սեդա Քոչարյանի հետ։EduArmenia-ն ստեղծվել է մի խումբ հայ կամավոր դասախոսների ու ուսուցիչների նախաձեռնությամբ և նպատակ ունի ի մի բերել աշխարհասփյուռ հայության գիտական ու կրթական ներուժը և այն օգտագործել ի նպաստ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զարգացման:Էպիզոդի ընթացքում կիմանաք թե ինչպես երկու կին, չունենալով որևէ ֆինանսական աջակցություն, բայց ունենալով երազանք և հստակ ծրագիր, մեր Սփյուռքի և Հայաստանի դասավանդողների համար կարողացել են ստեղծել փորձի փոխանակման այս հարթակը։ԿԻՐԱՌԻ՛Ր ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆTrailer: https://www.youtube.com/watch?v=L438lazzL5s&ab_channel=NetworkNationEduArmeniahttps://www.eduarmenia.org/https://www.facebook.com/EduArmenia-110937397083654https://www.linkedin.com/in/eduAarmenia/https://www.youtube.com/results?search_query=eduarmenia-----Network Nation PodcastFB: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcA#NetworkNationPodcast #NetworkNation #ArmenianProjects #ArmenianPodcast

Apr 9

1 hr 1 min

Network Nation Podcast-ի 10րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է հայրենադարձ Պատրիկ Արմեն Էլլիոթի հետ։ Պատրիկը կարճ ժամանակում կարողացել է ներգրավվել հայկական տարբեր նախագծերի մեջ և ստեղծել facebook-յան խումբ՝ իր համախոհների հետ մտքերի փոխանակման և Հայաստանի զարգացմանը նպաստող պրոյեկտներ անելու համար։Խոսել ենք Պատրիկի Հայաստան տեղափոխվելու շարժառիթների և Հայաստանը հեռավար աշխատողների համար գրավիչ սարքելու իրենց նախագծի մասին։Trailer: https://www.youtube.com/watch?v=8cH_lTwTlds&t=1s&ab_channel=NetworkNationFacebook group: Armenian Freelancers And Entrepreneurshttps://www.facebook.com/groups/235282444672270Patrick Armen Elliotthttps://www.facebook.com/profile.php?id=100009971809018Միացեք Network Nation Podcast-ի FB էջին և Youtube -յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ էպիզոդները։FB: https://www.facebook.com/NetworkNationPodcast/Youtube: https://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcA

Mar 30

47 min 24 sec

Network Nation Podcast-ի 9րդ էպիզոդում Հայկ Վարդանյանը զրուցում է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագծի հիմնադիր՝ Արփի Կարապետյանի և այդ նախագծում ներգրավված մենթորներից մեկի՝ Սերգեյ Թանթուշյանի հետ։Ծրագրի շրջանակում ներառվելու են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ:«Նոր էջ» նախագիծը համագործակցելու է շուրջ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր: Արդյունքում թիրախային խմբի երիտասարդները ոչ միայն ձեռք կբերեն և/կամ կվերականգնեն իրենց մրցունակությունն աշխատաշուկայում, այլև կունենան ժամանակի և աշխատաշուկայի պահանջներին համահունչ հմտություններ ու գիտելիքներ։Նոր Էջhttps://hrcommunity.am/hy/events/nor-ej/https://www.facebook.com/norejarmenia#NetworkNation #ArmenianProjects#NorEjArmenia #ՆորԷջ ​​ #ArmenianPodcast

Mar 23

23 min 55 sec

Network Nation Podcast-ի 8րդ էպիզոդում զրուցում եմ Zoom in! սեփական «ես»-ի բացահայտման և մասնագիտական կողմնորոշման դպրոցի հիմնադիրներ՝ Արփի Կարապետյանի և Սերգեյ Թանթուշյանի հետ։Zoom in-ի նպատակն է օգնել Արցախի և հայաստանի դեռահասներին և երիտասարդներին բացահայտել իրենց իրական ներուժը, ձգտումները, հնարավորությունները և կազմել հետագա գործողությունների պլան։Էպիզոդում կիմանաք ինչպես կարող եք ներգրավվել և ձեր ներդրումը ունենալ այս ծրագրի իրագործման մեջ։Trailer https://www.youtube.com/watch?v=iPSCr8KzX9g&ab_channel=NetworkNationZoom in!https://zoomin-now.com/https://www.facebook.com/zoominprojecthttps://www.globalgiving.org/projects/zoom-in-armenia/Էպիզոդում նշվող այլ նախագծերի կայքերը.https://hrcommunity.am/Маленькая книжка о большой уборке, или Как мы будем менять мирhttp://zangak.am/product_info.php?products_id=1605https://www.litres.ru/arpi-karapetyan/malenkaya-knizhka-o-bolshoy-uborke-ili-kak-my-budem-menyat/ Pes-Peshttps://www.facebook.com/pespescolorNetwork Nation Podcasthttps://www.haykvardanyan.com/https://www.facebook.com/NetworkNationPodcasthttps://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcA

Mar 15

42 min 6 sec

Այս էպիզոդում զրուցում եմ Repat Riarch Youtube Channel-ի և Tumanyan.Online հայերեն սովորելու առցանց դպրոցի հիմնադիր՝ Հայկ Հովակիմյանի հետ։Հայկը, տեսնելով, որ հայաստանյան մեդիա դաշտը հեղեղված է անորակ ու դեգրադացնող կոնտենով, որոշել է փոխել այս իրավիճակը։ Ստեղծելով կրթական նյութեր՝ Հայկի ու իր թիմի նպատակն է 1 տարվա ընթացքում ապահովել N1 կրթական թրաֆիկը Հայաստանում, իսկ 5 տարվա ընթացքում դառնալ N1 մեդիա հարթակը հայկական աշխարհում։Trailerhttps://www.youtube.com/watch?v=KGpCRrUd8PA&ab_channel=NetworkNationRepat Riarchhttps://www.youtube.com/channel/UCNznjTbNF9b-AGrQJ3n15Ewhttps://www.facebook.com/repatriarchԹումանյան Օնլայնhttps://tumanyan.online/Trailerhttps://www.youtube.com/watch?v=KGpCRrUd8PA&ab_channel=NetworkNationNetwork Nation Podcasthttps://www.haykvardanyan.com/https://www.facebook.com/NetworkNationPodcasthttps://www.youtube.com/channel/UClf8E-ncQXnSPXidVKVNQcA

Mar 7

1 hr 11 min

Զրուցում եմ UpGrade նախաձեռնության համահիմնադիր Սաթենիկ Ասիլյանի հետ։UpGrade-ի նպատակն է արցախյան պատերազմից տուժած և սոցիալապես անապահով քաղաքացիների համար ստեղծել աշխատանքի հնարավորություն՝ նոր մասնագիտական գիտելիքների եւ փորձի փոխանցման միջոցով։UpGrade-ը լավ օրինակ է նրա թե ինչպես մեր կամավորները, ովքեր ներգրավված էին բարեգործական անչափ կարևոր բայց կարճաժամկետ ծրագրերի մեջ, շատ լավ հասկանալով տեղահանվածների խնդիրները, իրականացնում են երկարաժամկետ և զարգացնող ծրագրեր։UpGradehttps://www.facebook.com/UpGrade-Armenia-1225196287630219Սաթենիկ Ասիլյանhttps://www.facebook.com/satenik.asilian

Feb 24

26 min 53 sec

Այս էպիզոդում զրուցում եմ QaylTech-ի հիմնադիր Դավիթ Արսենյանի հետ։QaylTech-ը զբաղվում է զինհաշմանդամների համար կանգնակների, կանգնակ-սայլակների և այլ վերականգնողական սարքավորումների մոդելավորմամբ:Դավիթի հետ խոսում ենք իրենց սարքավորումների, գերազանց արդյունքների և առկա խնդիրների մասին։QaylTech LLChttps://www.facebook.com/qayltech

Feb 17

44 min 15 sec

Այս էպիզոդում զրուցում եմ Dasaran-ի հիմնադիր Սուրեն Ալոյանի հետ։Dasaran-ը գրեթե 1 միլիոն օգտատեր ունեցող կրթական համայնք է, որը միավորում է դպրոցականների, ծնողների և ուսուցիչների մեկ առցանց հարթակում։Սուրենի հետ խոսում ենք էլեկտրոնային մատյան և e-stat պրոդուկտների, կրթական համակարգի խնդիրների և իրենց նոր պատրաստվող հարթակի մասին, որը հնարավորություն կտա հայ մասնագետներին ամբողջ աշխարհից գիտելիքով կիսվել իրենց հայրենակիցների հետ։Dasaranhttps://www.dasaran.am/

Feb 9

49 min 30 sec

Network Nation Podcast-ի 3րդ էպիզոդում զրուցում եմ Թափանցիկ Բարեգործություն ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Ղազարյանի հետ։ Խոսում ենք պատերազմից տուժածներին հումանիտար օգնություն տրամադրելու, դրամահավաքի թափանցիկության կարևորության և իրենց հետագա ծրագրերի մասին։Թափանցիկ Բարեգործություն ՀԿhttps://www.facebook.com/TransparentCharityNGOhttps://transparentarmenia.foundation/Smart Apagahttps://smartapaga.com/

Feb 2

43 min 17 sec

Իմ հյուրն է "Girls in Tech", "Tech4Artsakh" և այլ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող պրոյեկտների հիմնադիր Սեդա Պապոյանը։ Խոսելու ենք Tech ոլորտում կանանց ներգրավվածության, ինչպես նաև Արցախից տեղահանված կանանց և երեխաների համար արվող պրոյեկտների մասին։Girls in Tech. https://www.facebook.com/GITArmeniaForbes-ի անդրադարձը. https://bit.ly/3caYIiwՍեդա Պապոյան. https://www.linkedin.com/in/seda-papoyan/

Jan 26

41 min 41 sec

Այս Էպիզոդի հյուրն է Արմեն Խաչատրյանը՝ Strategic Armenian Science and Technology Investment Community, կարճ՝ SASTIC պրոյեկտի հիմնադիրը։ Արմենի նախագիծը ստեղծվել է պատերազմից հետո ու նպատակ ունի դառնալու պլատֆորմ հայ մասնագետների համար ամբողջ աշխարհից, որոնք պատրաստ են ներդնել Հայաստանում գիտության և բարձր տեխնալոգիաների մեջ ոչ միայն իրենց ֆինանսները, այլ նաև իրենց գիտելիքը և փորձը։ Պրոյեկտին ծանոթանալու համար այցելեք sastic.org

Jan 19

1 hr 1 min

Կարճ ներկայացնում եմ Network Nation Podcast-ը սկսելու շարժառիթը ու ովքեր են լինելու իմ հյուրերը։

Jan 18

5 min 4 sec